Գիտական աշխատություններ
Latest Publications


TOTAL DOCUMENTS

80
(FIVE YEARS 80)

H-INDEX

0
(FIVE YEARS 0)

Published By Shirak Center For Armenological Studies, NAS RA

1829-4316

Author(s):  
Arkadi Akopov

Ուսումնասիրությունը նվիրված է Օսմանյան կայսրության Ախալցըխայի նահանգի կազմում ընդգրկված Մեծ Հայքի Տայք աշխարհի տարածքում ձևավորված Բերդագրակի գավառի ազգային կազմին։ XVI-XVIII դդ. գավառի տարածքում հաշվվում էր շուրջ 6 տասնյակ բնակավայր։ Բնակեցված լինելով ճնշող մեծամասնությամբ հայերով՝ գավառը ենթարկվում է կրոնական սաստիկ հալածանքների, ինչի հետևանքով հայության մի մասն ընդունում է կաթոլիկ դավանանքը, իսկ մյուս մասը՝ նախընտրում մահմեդականությունը։


Author(s):  
Hasmik Amirjanyan

Հայ պատմագրության մեջ Ղուկաս Կարնեցուն տրվել են իրարամերժ գնահատականներ` մեծարանքի խոսքերից ընդհուպ ուսման հակառակորդ: Ղ. Կարնեցու կրթամշակութային գործունեության գնահատման առնչությամբ ձևավորված ուրույն մոտեցումն ուներ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մեր նպատակն է վեր հանել դրանք ու ներկայացնել ժամանակաշրջանի մշակութային կյանքի որոշակի անկման պատճառները:


Author(s):  
Heghine Hovhannisyan

Հոդվածի շրջանակներում ներկայացվում է «հայ որբերու հայրիկի»՝ Ռուբեն Հերյանի անձնվեր գործունեությունը որբերի հավաքագրման և որ-բանոցներում տեղավորելու վերաբերյալ, ինչպես նաև Հերյանի համագործակցությունը ՀԲԸ միության հետ: Հանգամանալից ներկայացվում է նաև ՀԱԱ-ում պահպանվող Ռուբեն Հերյանի ֆոնդը (420) և ՀԲԸ միության կողմից տրամադրված գումարային օգնությունը հայ որբերին, կանանց և աղջիկներին թուրքական սպանդից փրկելու, գերությունից ազատագրելու համար:


Author(s):  
Angela Sargsyan

Ուսումնասիրությունը նվիրված է Այրարատ աշխարհի Վանանդ գավառի Կարս քաղաքին: Անդրադարձ է կատարված քաղաքի IX-XX դդ. քաղաքական պատմության որոշ դրվագների, Կարս քաղաքի՝ միջնադարյան քաղաքաշինությանը բնորոշ կառուցվածքային առանձնահատկություններին: Առանձին քննության առարկա են դարձել քաղաքի ներկան, հայկական հետքը ներկայում և Կարսում մեր ուսումնասիրությունների արդյունքները:


Author(s):  
Inga Avagyab

Հոդվածում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Մովսես Խորենացու հաղորդումը Տիգրան Երվանդյանի օրոք (մ․թ․ա VI դարի կե-սեր) Հայոց բանակում տեղի ունեցած բարեփոխումների և այդ առթիվ հիշատակված շերտավոր զորատեսակի մասին։ Ապացուցվում է, որ 1 Խորենացու կողմից Տիգրան Երվանդյանին վերագրված բարեփոխումների իրական հեղինակը եղել է Տիգրան II Մեծը։ 2 Շերտաւոր կոչվել է հետևակ զինվորը իր կրած շերտավոր վահանի, այլ ոչ թե սակրավոր (տապարավոր) կամ մահակավոր (կոպալավոր) լինելու պատճառով։ 3 Տիգրան Մեծն է ստեղծել հայոց բանակի թեթևազեն հեծելազորը և ծանրազեն հետևազորը։


Author(s):  
Arkadi Akopov

Ուսումնասիրությունը նվիրված է Օսմանյան կայսրության Էրզումի նահանգի կազմում ընդգրկված, Մեծ Հայքի Տայք աշխարհի տարածքում ձևավորված Մամրվանի գավառի ժողովրդագրական պատկերին։ XVI դարում գավառը բաժանված էր երկու գյուղախմբերի՝ Մամրվանի և Ախայի, որոնցում հաշվվում էր ավելի քան 9 տասնյակ բնակավայր։ Այն մեծմասամբ բնակեցված էր հայերով, սակայն առկա էին նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։


Author(s):  
Seda Devedjyan ◽  
Ruben Davtyan

H. Martirosyan’s contribution in the development of archaeology in Armenia is enormous. Thanks to his efforts, the archaeology in Armenia reached a new level. As for our article, it is important to mention that the excavations at the necropolis of Lori Berd were initiated and supported by H. Martirosyan, who was the head of the Department of Prehistoric Archaeology at the Institute of Archaeology and Ethnography of the Soviet Armenia back then. Moreover, he supervised the PhD thesis of S. Devedjyan (one of the contributors of this article).


Author(s):  
Armine Petrosyan

Անիի Սբ Գրիգոր եկեղեցին իր արտաքին քանդակային հարդարանքով համեմատաբար լավ պահպանված հուշարձաններից է և առանձնանում է որմնակամարաշարը պսակող քանդակազարդ գոտիով, նաև իրական և երևակայական կենդանիների առանձին ու սյուժետային քսանվեց պատկերաքանդակներով: Հոդվածում դիտարկվում է եկեղեցու քանդակային հարդարանքը` պատկերագրական, ոճական և խորհրդաբանական առումներով` հնարավորության սահմաններում անդրադառնալով նաև ներկայացված կենդանիների ու թռչունների տեսակների նույնականացմանը: Եկեղեցու ընդհանուր քանդակային հորինվածքն ու սյուժեն դիտարկված են հայ արվեստում առկա զուգահեռների համատեքստում` պարզաբանելու համար դրանց ակունքներն ու հետագա կիրառությունը:


Author(s):  
David Naatakyan

В статье представленa церковь в бывшей армянонаселенной деревне Но¬рашен в контексте с армянской средневековой архитектурной школы Тайка и Гугарка Х – XI вв., с целью получения более всесторонних результатов. Были проведены планировочные, объемно-пространственные и декоративные исследования, как с современными однотипными постройками церкви Норашен, так и были проведены параллели с армянского зодчества раннехристианского периода.


Author(s):  
Narine Movsesyan

1920թ. թուրք-հայկական պատերազմի տարբեր հարցերի վերաբերյալ հայ պատմագրության մեջ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել: Տարբեր հեղինակների կողմից ներկայացվել են նախապատերազմյան ժամանակաշրջանի ռազմաքաղաքական բարդ իրավիճակի քննությունը, պատերազմի պատճառներն ու բնույթը, ռազմական գործողությունների ընթացքն ու պարտության պատճառները, միջազգային աննպաստ պայմաններում հայկական կողմին պարտադրված ծանրագույն պայմանագրի կնքման իրողությունը և այլն: Հոդվածում փորձ է արվում ի մի բերել քննարկվող հարցերը, որոնց մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում պատերազմի ելքի համար ճակատագրական նշանակություն ունեցած Կարսի անկումը:


Sign in / Sign up

Export Citation Format

Share Document