ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ «ՀՈՄԵՐ» ԹԻՎ 806 ՕԹՅԱԿԻ ԵՐԵՎԵԼԻ ԴԵՄՔԵՐԸ / THE PROMINENT FIGURES OF "THE HOMER‘‘ 806 LODGE IN SMYRNA
Ղրիմի (Արևելյան) պատերազմի ավարտից հետո եվրոպական մեծ տերությունների հարկադրանքով սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի շնորհած «Հաթթը հյումայուն» հրովարտակը «Թուրքիան եվրոպականացնելու» և բարեփոխումներ իրականացնելու միտում ուներ: Դրանից ոգևորված՝ մի խումբ զմյուռնահայ մտավորականներ իրենց ազգային, հասարակական և կրոնական գործերը բարելավելու նպատակով ստեղծեցին տարբեր ընկերություններ ու միություններ, անդամագրվեցին Անգլիայի և Ֆրանսիայի ազատ որմնադիրների հիմնած մասոնական օթյակներին: 1859թ. նոյեմբերի 19-ին Զմյուռնիայում «Անգլիայի Մեծ Օթյակի» արտոնագրով հիմնված անգլախոս «Հոմեր» («Homer») թիվ 806 օթյակը շուրջ երեք տասնամյակ արգասաբեր գործունեություն է ծավալել արևմտահայության շրջանում մասոնության գաղափարների տարածման ուղղությամբ: Օթյակի երևելի դեմքերից էին անգլիացի նշանավոր մասոն Հայդ Քլարքը, արևմտահայ մասոնության ռահվիրա Սերովբե Ազնավուրը, վաճառական Միքայել Երամյան, դրամատուրգ, բանասեր Սարգիս Վանանդեցին և ուրշներ: «Հոմեր» օթյակի անդամները 1861թ. մարտի 31-ին Զմյուռնիայում հիմնեցին ֆրանսախոս «Հաղթանակ» («La Victoire»),իսկ 1864 թ. ապրիլի 29-ին՝ «Տիգրան» թիվ 1014 հայկական առաջին օթյակը: «Հոմեր» օթյակն իր աշխատանքը դադարեցրել է 1887թ. փետրվարի 15-ին՝ Զմյուռնիայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով: / After the Crimean War under compulsion of the great European states, the ―Hatt Hyumayun‖ manifesto, granted by Sultan Abdul Mejit 1st, tended to ―Europeanize Turkey‖ and make reforms. A group of Armenian intellectuals in Smyrna inspired by that document created different associations to improve their national, public and religious affairs and admitted to the English and French masonic lodges. On November 19,1859, ―The Homer‖ 806 Lodge, founded by the license of ―The Great Lodge of England‖, promoted activity among Western Armenians (about three decades) to disseminate masonic ideas. The eminent figures of the Lodge were the famous English mason Hyde Clarke, the well-known Western- Armenia masonic leader Serovbe Aznavour, vendor Michael Eramyan, playwright, philologist Sargis Vanandetsi and the like. On March 31, 1861, the members of ―The Homer‖‘ Lodge founded the francophone ―La Victoire‖ in Smyrna, and the 1st Armenian lodge ―Tigran‖ 1014 - on April 29, 1864. The lodge ―Homer‖ stopped its activity on February 15,1887 because of the latest political developments in Smyrna.