Արբի Հովհաննիսյանը` հայ թատրոնի և Իրանի կինոարվեստի գործիչ
Արբի Հովհաննիսյանը պատկանում է նորարարական ուղղվածության արվեստագետների թվին: Նա, ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում, իր խիզախ, հայտնություններով լի գործերով փորձեց ներկայացնել հարցեր, որոնք մարդկությանը հուզում են դեռևս վաղնջական ժամանակներից: 1960-ականներից ի վեր, լինելով Շիրազի և Թեհրանի արվեստի փառատոների մասնակիցն ու կազմակերպիչը, Հովհաննիսյանը, իր համախոհների հետ միասին, մտորել է «Համամարդկային թատրոնի» գաղափարի շուրջ: Մի թատրոնի, որը պետք է ընթանար Արևմուտքի և Արևելքի երկրների մշակույթները մերձեցնելու ճանապարհով: Արվեստագետն իր որոնումները շարունակեց նաև Ֆրանսիա տեղափոխվելուց հետո (1978)` այստեղ ևս իր գործնական աշխատանքում և տեսական հրապարակումներում հավասարապես կարևորելով Սփյուռքի և հայրենի արվեստները միավորելու գաղափարը: Arbi Hovhannissian belongs to the artists of innovative trend. His creations both in theatre and cinema abound in daring and unexpected solutions, where he seeks to address the issues that interest the humanity from time immemorial. Beginning from the 1960s, as the organizer and participator of the Shiraz and Teheran Art Festivals, Hovhannissian, jointly with his associates, deliberated the idea of the “For All Mankind Theatre”. Presumably, it was to unite the cultures of the East and the West. The artist continued his quest upon his moving to France in 1978. Here, in his occupational activity and theoretical publications, he equally underscored the importance of unifying the arts of the Fatherland and the Diaspora.