Ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում: Աշխարհագրական Վերլուծություն
Armenian abstract: Գրքում հայ իրականության մեջ առաջին անգամ ընտրությունների աշխարհագրությունը ներկայացվում է որպես գիտության ինքնուրույն ճյուղ, որը զբաղվում է ընտրական գործընթացների տարածքային կազմակերպման հիմնահարցերով: Վերլուծվում է մեր հանրապետությունում ընտրությունների ընդհանուր աշխարհագրական առանձնահատկությունները, ընտրական պրոցեսների վրա այնպիսի աշխարհագրական գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են` ուրբանիզացիան, տարաբնակեցման կառուցվածքը, սոցիալ-տնտեսական պայմանների տարածքային անհամամասնությունները և այլն: Գիրքը կարող է օգտակար լինել ոչ միայն աշխարհագետների, այլ նաև քաղաքագիտության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների մասնագետների համար: Այն կարող է նաև օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մեր հանրապետությունում ընթացող քաղաքական և ընտրական երևույթներով:English Abstract: This book, for the first time in Armenian experience, presents Electoral Geography as an independent scientific branch, engaged in exploring the territorial organization of the electoral process. In the book the general geographical features of the elections in our republic, the influence on the electoral process of such geographical factors as urbanization, spatial distribution of settlements, spatial allocation of socio-economic conditions, etc., are analyzed. This book can be useful not only for geographers, but also for the specialists of Political science, Sociology, etc. It can also be useful for all those who are interested in the political and electoral phenomena in our republic.