Հեգելը, մեր ժամանակների բառապաշարով արտահայտված` արվեստի ժողովրդայնության ջատագով էր` գտնելով, որ «Արվեստը գոյություն ունի ոչ թե փոքր, նեղ շրջանակի, ոչ թե փոքրաթիվ շատ կրթված մարդկանց, այլ ամբողջ ժողովրդի համար` ընդհանուր առմամբ»: Արվեստի ստեղծագործություններում, ըստ Հեգելի, ժողովուրդները ներդրել են իրենց ամենաբովանդակալի ու ամենավսեմ ներքին մտահայեցողություններն ու պատկերացումները: Արվեստը հաճախ որպես աղբյուր, իսկ որոշ ժողովուրդների մոտ` որպես միակ աղբյուր է ծառայում` նրանց իմաստությունն ու կրոնը ճամաչելու համար: Հեգելը նման առաքելություն էր բաժին հանում արվեստին` կրոնի և փիլիսոփայության հետ համահավասար: Սակայն արվեստը, ըստ նրա, ունի նաև էական յուրահատկություն, և դա այն է, որ նա նույնիսկ ամենավսեմ առարկաները մարմնավորում է զգայական ձևով` դրանք ավելի մերձեցնելով այդ արտահայտման ձևերի էությանն ու բնույթին, զգայություններին և ապրումներին:
Hegel was an advocate of the national spirit in art. In his view, “Art does not exist for a not numerous, small and narrow circle of highly educated people, but for the nation as a whole”. According to Hegel, peoples put their most meaningful inner contemplations and imaginations into works of art. Art often serves as a key, in some peoples – as the only key to understanding of own wisdom and religion. Such mission is imparted by Hegel to art – on a par with religion and philosophy. Meanwhile, according to Hegel, the distinctive feature of art is that it embodies in sensuous form even the most sublime truths, bringing their essence and nature still closer to sensations and emotional experiences.